ԱԱԾ-ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին
Հայտնի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է նաև ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը: Վանիկ Ասատրյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին, Լոռու մարզից: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)՝ ընտրակաշառքների հետ կապված: Նա մեղադրանքը չի ընդունում: Դատարանը քննում է ԱԱԾ միջնորդությունը Ծառուկյանին կալանավորելու համար: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18