Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հուլիսի 18-ից Երևանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ

410
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 18:50
Հուլիսի 18-ից Երևանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավել է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ. այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջը:
Այդ ճանապարհահատվածներն են՝
1.Իսակովի պողոտա
2.Թբիլիսյան խճուղի
3.Մոնթե Մելքոնյան փողոց
4 Աճառյան փողոց
5. Դավիթ-Բեկի փողոց
6. Մյասնիկյան պողոտա
7. Սարալանջի պողոտա
8. Աշտարակի խճուղի

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ: