Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Դատավորը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող կողմի միջնորդությունը

424
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 18:10
Դատավորը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող կողմի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք՝ դատախազները միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։

Նախագահող դատավորը հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 14-ին: