Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Գ. Ծառուկյանի գործով բողոքների քննությունը

306
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 17:10
Վերաքննիչ դատարանում ավարտվեց Գ. Ծառուկյանի գործով բողոքների քննությունը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ Գ. Ծառուկյանի գործով ընթացող բողոքների քննությունն ավարտվել է և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը․ ժամը դեռ հայտնի չէ:

«Բոլոր բողոքներն, ըստ էության, ներկայացվեցին, դրանց վերաբերյալ ներկայացվեցին նաև առարկությունները: Դրանց մասին երկար խոսել ենք, փաստարկները ներկայացրել ենք և արդեն պետք է դատարանը կայացնի որոշումը»,- հայտնեց Երեմ Սարգսյանը: