Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր պայթյունն է որոտացել
1332
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 16:45
Հզոր պայթյուն է որոտացել Թեհրանի Sepahan Boresh գործարանում: Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն երկու աշխատակից, երեք մարդ վիրավոր է: Վնասվել է գործարանը և հարակից Saipa Press շենքը, որն զբաղվում է ավտոմեքենաների համար մամլիչ մասերի արտադրությամբ: Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած միջադեպը: Անցյալ երեքշաբթի՝ հունիսի 30-ին, Թեհրանի հյուսիսում գտնվող բժշկական կլինիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 19 մարդ: Երկու օր անց՝ հուլիսի 2-ին, իշխանությունները տեղեկացրել էին Նաթանզեում (Սպահանի նահանգ) ուրանի հարստացման գործարանի հրդեհի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհեր չեն եղել: Հուլիսի 4-ին պայթյուն էր որոտացել Ահվազ քաղաքի էլեկտրակայանում։ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30