Մասիսի երեկվա «ռազբորկաների» մասին
«Հրապարակ»-ը գրել էր, որ երեկ Արարատի մարզում «ռազբորկա» է տեղի ունեցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանրահայտ եղբոր՝ Գոռի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջև, որն ավարտվել էր ոստիկանություն բերման ենթարկելով։ Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելը քաղաքապետը որակալ էր որպես «թյուրիմացության արդյունք»։ Ի դեպ, 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու քրգործով անցած Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի մասին վերջերս լուրեր էին տարածվել, որ նա գրեթե աշխատանքի չի ներկայանում՝ իրար հաջորդող արձակուրդներ ձևակերպելով։ Ավելին, ասում էին, որ եթե Համբարձումյանը քաղաքապետարանն է «բարդակ» սարքել, ապա եղբայրը՝ քաղաքը՝ իրեն համարելով անպատժելի։ Համբարձումյանը հանրությանը հայտնի «Թույների Մհերի» որդին է և ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» փեսան: 2019-ի մայիսին Դավիթ Համբարձումյանն արդեն շրջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18