Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը

2798
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 15:10
Ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը

Մոսկվայում ձերբակալվել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի խորհրդական, «Коммерсантъ» և «Ведомости» թերթերի նախկին լրագրող Իվան Սաֆրոնովը, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով: Սաֆրոնովը կասկածվում է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի հետ համագործակցելու մեջ։
«Այս պահին ձեռնարկվում են քննչական միջոցառումներ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիան ղեկավարում է ՌԴ տիեզերական արդյունաբերությունը։ Այն ստեղծվել է 2015թ-ին՝ փոխարինելով Դաշնային տիեզերական գործակալությանը։

Ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը