«Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից»․ Թորոսյանի հարցազրույցը՝ #BBC-ին
![]() BBC-ն անդրադարձել է Վրաստանում կորոնավիրուսի դեմ հաջողված պայքարին՝ հոդվածը վերնագրելով «Ինչպե՞ս «երեք հրացանակիրները Վրաստանում պայքարեցին կորոնավիրուսի դեմ»։ Հոդվածում հեղինակը, ով Հարավային Կովկասի հարցերով լրագրող Ռայան Դեմիտրին է, գովեստի խոսքեր է գրել գիտնականներ Պաատա Իմնաձեի, Թենգիզ Ցերցվաձեի և Ամիրան Գամկրելիձեի մասին, ովքեր համավարակի բռնկման շրջանում ստացել են «երեք հրացանակիրներ» անվանումը: Կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված փորձի արդյունքում Վրաստանը ներառվել է ԵՄ անդամ չհանդիսացող 15 երկրների ցանկում, որոնց հետ ԵՄ-ն բացում է սահմանը: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 000-ից քիչ դեպք, մահացել է 15 մարդ, գործում է 19 լաբորատորիա, որտեղ թեստավորում են իրականացնում: BBC-ն Վրաստանում համաճարակային իրավիճակը համեմատում է նաև հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, որտեղ, ըստ աղբյուրի, «կորոնավիրուսը մոլեգնում» է: Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը BBC-ի հետ զրույցի ժամանակ նշել է՝ վարակակիրների թիվն աճում է, սակայն երկիրը չի կարող սահմանափակումների մեջ մնալ: «Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից: Մենք այն արմատախիլ անելու վերջնական նպատակ չունենք, քանի որ դա անհնար է: Եթե ստիպված լինենք մեկ տարով փակել սահմանները, ամիսներով ու տարիներով փակել ձեռնարկությունները, ապա կմահանանք այլ պատճառներից»,- նշել է Թորոսյանը: Հոդվածում անդրադարձ կա նաև Ադրբեջանում համաճարակային իրավիճակին, որտեղ ձեռնարկված քայլերն արդյունք չեն տալիս: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
