Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

314
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 13:05
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը «Վորոնեժ–Կրասնոդար․․․ Չե՛ք կարողանալու կոծկել» թեմայով ֆլեշմոբ է անցկացնում Կառավարության շենքի մոտ: «Մեր կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները, ապօրինությունները: Մենք այս ակցիայով հիշեցնում ենք, որ չի հաջողվելու մոռացության մատնել: Մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք ֆլեշմոբը շարունակական կլինի՞ և կանդրադառնա՞ն այլ խնդիրների, Հայկ Մամիջանյանը պատասխասնեց. «Այս պահին մեր իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրությունը, որ ակցիաներ, հասարակական ընդվզումներ չլինեն: Ինչքան ուզում է՝ թող պահի պարոն Փաշինյանը և իր մսուր-մանկապարտեզ դարձած Ազգային ժողովն արտակարգ դրությունը, մենք նման ակցիաներով միշտ հիշեցնելու ենք իշխանություններին իրենց իրական դեմքը»:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա է իրականացնում