Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բոլորը փորձում են դեռ չարտադրված ու չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել». նախարար

310
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 12:50
«Բոլորը փորձում են դեռ չարտադրված ու չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել». նախարար

Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից 20-ը կարող է դառնալ վերջնական պրոդուկտ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։ «Ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է, այս համոզումը եկել է ժամանակի ընթացքում, սկզբում սա չկար ու մեծ անորոշության մեջ էինք ապրում․․․

Պատվաստանյութերի գնման մրցավազքի նման մի բան կա հիմա աշխարհում, բոլորը փորձում են դեռ չարտադրված ու դեռ չհաստատված խմբաքանակներ գնել՝ գումարը նախապես վճարելով։ Բանակցությունների մեծ մասը գաղտինության քողի տակ է գնում։ Մենք որոշել ենք առնվազն սկսել խոսակցություններ՝ թե՛ ուղիղ արտադրողների, թե՛ հավաքական գնորդների հետ։ Որպեսզի էնպես չստացվի, որ երկիրը ի սկզբանե չի ունեցել ասենք 500 մլն ֆունտ, ինչպես Մեծ Բրիտանիան, ու զրկվի կյանք փրկող պրոդուկտից»,- հավելեց նախարարը։