Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե կորոնավիրուսով վարակված մեկ բուժառուի համար որքան գումար է ծախսվում

335
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 11:25
Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե կորոնավիրուսով վարակված մեկ բուժառուի համար որքան գումար է ծախսվում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե կորոնավիրուսով վարակված մեկ բուժառուի (պացիենտ) համար որքան գումար է ծախսվում։ Նախարարը նշեց, որ այդ հարցի պատասխանը չկա․ հիվանդները բուժվում են տարբեր ԲԿ-ներում ՝ տարբեր անձնակազմով և տարբեր հագեցվածությամբ: «Այդ բժշկական հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով, և կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից, շատ մոտավոր է հնարավոր ասել, թե այս ԲԿ-ում մեկ պացիենտի միջին ծախսն ինչքան է, մեկ այլ պացիենտի միջին ծախսն՝ ինչքան: Սակայն մեր կողմից կան նաև հաստատված գներ, որոնցով մենք վճարում ենք այն բժշկական կենտրոններին, որոնք ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, այլ ունեն կորոնավիրուսային բաժանմունքներ: Եթե չեմ սխալվում, մեկ ռեանիմացիոն պացիենետի համար, իր միջին հոսպիտալացման տևողությամբ, մոտավորապես 1 մլն դրամ գումար է ստացվում, բայց թվերն անգիր չեմ հիշում, դրանք գաղտնի չեն, իմ ասած հանձնարարականի շրջանակներում կհրապարակեմ»,- ասաց նախարարը: