Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քիմ Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչով է հանդես եկել

2459
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 11:35
Քիմ Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչով է հանդես եկել

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Facebook սոցցանցում՝ հորդորելով աջակցել Հայաստանում համավարակից տուժած փոքր բիզնեսին։ #SupportArmenia․ հաշթեգով գրառման տեքստում նա նշել է, որ համավարակի պայմաններում շատ ձեռնարկություններ ստիպված են եղել կրճատել իրենց արտադրությունը։ Քարդաշյանը գրել է, որ «ֆինանսական օգնության մատչելիությունը միշտ չէ, որ հասանելի է, և շատ փոքր, ընտանեկան ձեռնարկություններ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90%-ով»։