Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ավստրալիայում մեկուսացվել է 6,6 միլիոն մարդ

2861
Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ., 22:35
Ավստրալիայում մեկուսացվել է 6,6 միլիոն մարդ

Ավստրալիայի իշխանությունները որոշում են կայացրել մեկուսացնել Վիկտորիա նահանգը Մելբուրնում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին տեղեկացրել է փոխնահանգապետ Դենիել Էնդրյուսը:

Մեկուսացման մեջ կհայտնվի 6,6 միլիոն մարդ: Ավստրալիան կփակի սահմաններն ամենաշատ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի ու Նոր Հարավային Ուելսի միջև: Սահմանները կվերահսկվեն զինվորականների ու ոստիկանների կողմից: