«Վարակվածության թվերը մնում են բացարձակ առումով մեծ». Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ օրական արված թեստերի մոտ 30 տոկոսն է դրական լինում: «Սա լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է այն իմաստով, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Մեր խնդիրը մնում է նույնը՝ շարունակել իրականացնել նույն գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց Արսեն Թորոսյանը: Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ մահճակալային ֆոնդը հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են՝ մեծ մասը հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարումով կամ թթվածնային կոնցենտրատորներով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման բաժանմունքի համար նախատեսված մահճակալներն են: Արսեն Թորոսյանի խոսքով՝ այժմ 650 ծանր և ծայրահեղ ծանր բուժառու (պացիենտ) կա, որոնցից 47-ը միացված են թոքերի արհեսատական շնչառության սարքերին: Ինչ վերաբերում է տան պայմաններում բուժվողներին, Թորոսյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ չկան բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն: Նախարարը հայտնեց, որ պարետի կողմից սահմանված կանոնները նպաստել են, որ վարակը շատ չտարածվի. «Դիմակների՝ մեր կողմից հարաբերականորեն պատշաճ կրումը, մեզ մոտ էլ է ապացուցվել, որ էֆեկտիվ են: Եթե այդպես չլիներ, ապա մենք ունենալու էինք ոչ թե 500, 600 դեպք, այլ շատ ավելի շատ»,- ասաց Արսեն Թորոսյանը: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06