«Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից». Նաիրա Զոհրաբյան (ձայնագրություն)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորագրում եմ իմ ասած ամեն բառի տակ Ուրեմն՝ որոշ հիվանդ կանայք և տղամարդիկ պարբերաբար ամենալկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերի օգտահաշվին: Հերթական հիվանդ, չար և, ենթադրաբար ֆրոյդյան լուրջ բարդույթների հավաքածու ունեցող, հայրենիքը լքած և փախստականի ճամբարում իր մի կտոր հացը գտած կինը մեսենջերով ինձ ռուս հարբած մուժիկի հայհոյանքներ էր ուղարկել, ում ես պատասխանել եմ շատ խաղաղ և սոլիդ: Եվ ահա իմ ֆեյսբուքում բնակվող ՀՀ հատուկ ծառայությունները, իշխանության ֆեյքանոցի լրատվական պորտալներում դնում են իմ ուղարկած ձայնային հաղորդագրությունն ու տարածում են: Ավելի լավ գովազդ՝ դժվար անեիք ինձ։ Կրկնում եմ՝ ասածս յուրաքանչյուր բառը՝ այո՛, ես երջանիկ կին եմ, ես միշտ սիրված կին եմ, այո՛, ես ունեմ հրաշալի ընտանիք ու հրաշալի ընկերներ ու ես, այո՛, հաջողակ կին եմ: Եվ ես շարունակում եմ պնդել ու չեմ դադարելու դա ասել ամեն օր, ու ես սարսափելի խղճում եմ չար, չսիրված, ու էդ չսիրվածության բարդույթից գեղեցիկ ու հաջողակ կանանց ատող տեսակին: էդ ձայնային հաղորդագրությունն էլ դնում եմ իմ էջում ու ասում եմ կրկին՝ ես երջանիկ ու հաջողակ եմ»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54