32 երկրի գիտնական դիմել է ԱՀԿ-ին՝ կոչ անելով վերանայել համաճարակի վերաբերյալ հանձնարարականը
![]() Ամբողջ աշխարհից հարյուրավոր գիտնականներ դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը՝ կոչ անելով վերանայել հանձնարարականը, որը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի դեմ պաշտպանությանը, գրում է The New York Times-ը: 239 գիտնական կոչ է անում ավելի մեծ կարևորություն տալ Covid-19-ի՝ օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգին և կառավարությունների կողմից հիվանդության դեմ պայքարի միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը։ ԱՀԿ-ն համարում է, որ SARS-CoV-2-ի փոխանցման հիմնական ուղին օդակաթիլայինն է․ հիվանդությունն օդում տարածվում է հիմնականում այն ժամանակ, երբ հիվանդը փռշտում և հազում է, կամ երբ նա խոսում է: Մինչդեռ 32 երկիր ներկայացնող գիտականներն ապացուցում են, որ նոր կորոնավիրուսն օդով փոխանցվում է նույնիսկ ավելի փոքր մասնիկների տեսքով: Նրանք իրենց նամակում գրում են, որ կա անհրաժեշտություն վերազինել օդափոխման համակարգերը՝ դպրոցներում, ծերանոցներում, բնակելի տներում և ձեռնարկություններում։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
