Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Եվրոմիությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը #Google-ի, #Amazon-ի և #Facebook-ի նկատմամբ

2509
Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ., 11:25
Եվրոմիությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը #Google-ի, #Amazon-ի և #Facebook-ի նկատմամբ

Եվրոմիությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել ամերիկյան ընկերությունների՝ ներառյալ Google-ի, Amazon-ի և Facebook-ի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար: Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեսթագերը՝ Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Մասնավորապես, ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի ամերիկյան ընկերությունները համապատասխանեն սահմանված հակամենաշնորհային օրենքներին և վճարեն բոլոր հարկերը:

«Սա հարցերի մի ամբողջ շարք է: Այն ընդգրկված չէ ընդամենը մեկ օրենսդրական փաթեթում»,- ասել է Վեսթագերը։