«Մարդիկ խրախճանքի մեջ են, կարծես ոչինչ չի պատահել»․ Սամվել Սևադա
Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խրախճանք ժանտախտի ժամանակ Խորապես հիասթափված եմ մեր ազգաբնակչության վարքից: Էսօր որոշել էի գնալ դեպի Գեղարդ, նկարելու շրջակա լեռներն ու շշմելու գեղեցիկ երկինքը այսօրվա անձրևից ու երեկվա ամպրոպից հետո: Ճանապարհին կանգնում, նկարում էի: Զարմանում էի դեպի Գառնի ու Գեղարդ գնացող մեքենաների առատության վրա: Ժամը 5 անց էր, որ հասա Գեղարդի մատույցները: Ու ինչ որ տեսա՝ ինձ սարսափ պատեց, որը շուտով փոխվեց տհաճության ու զայրույթի: Գեղարդավանքի տարածքում հարյուրավոր մեքենաներ էին կայանված: Ժողովուրդը մեծ խմբերով եկել էին սրբատեղի՝ կեսը կիսատ-պռատ դիմակներով, կեսն անդիմակ, առաջվա նման խմբերով լցվում էին եկեղեցի, առևտուր էին անում տաճարի բակում: Իսկ ձորում էլ խորովածի կրակներ էին ծխում: Մարդիկ խրախճանքի մեջ էին, կարծես ոչինչ չէր պատահել: Դեռ կայանատեղի չհասած՝ ես շրջադարձ կատարեցի ու վերադարձա մայրաքաղաք: Ամբողջ ճանապարհին խորովածանոցներ են, ուտել-խմելու տեղեր, որոնք բացիեբաց աշխատում են, այցելուները հիմնականում առանց դիմակների, խառնիխուռն վխտում են: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18