«Սահմանադրությունը չի կարող կախված լինել օրվա իշխանության ցանկություններից». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին շատերը հարցնում են, թե ինչով է պայմանավորված մեր կոշտ դիրքորոշումը, որը վերաբերվում է իշխանության կողմից Սահմանադրության որոշ նորմերի կամայական փոփոխության փորձերին, իսկ ավելի հստակ՝ Սահմանադրության նսեմացմանը և փաստացի տապալմանը։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է. Սահմանադրությունը չի կարող կախված լինել անձերից կամ օրվա իշխանության ցանկություններից, Սահմանադրությունը մեր բոլորի երաշխիքն է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները... Երաշխավորում է լինել ազատ, երաշխավորում է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր անձնական կարծիքը, և դրա համար նա չի ենթարկվի կտտանքների և հատապնդման, երաշխավորում է, որ մենք բոլորս հավասար ենք բոլոր հիմնարար իրավունքներով և պարտականություններով, և, ի վերջո, երաշխավորում է, որ իշխանության բոլոր թևերը ձևավորվում են ոչ թե իշխող ուժի ցանկության, այլ միայն և միայն ժողովրդի կամքի համաձայն։ Ես համոզված եմ, որ մենք՝ բոլորս, եթե ուզում ենք ապրել արդար և ինքնիշխան երկրում, ապա ուղղակի պարտավոր ենք հարգել ինքներս մեզ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության տոնի առթիվ»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36