Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին հայտնաբերվել է

406
Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ., 12:35
Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին հայտնաբերվել է

Հուլիսի 3-ից մինչ այսօր Արցախի ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի կողմից շուջօրյա որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին:

Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Նշենք, որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:

Երեխաներից մեկի դին հայտնաբերվել էր երեկ: