«1995թ. հուլիսի 5-ը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ օրն էր». Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1995թ. հուլիսի 5-ը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ օրն էր: Այդ օրը սկիզբ դրվեց ընտրակեղծարարությանը, անձնական շահերի համար վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների օգտագործմանը, այդ օրը Հայաստանում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց: Ես դա ասում եմ՝ որպես ականատես, վկա և ընտրական գործընթացի անմիջական մասնակից: Երևանի Շենգավիթի շրջանում կար թվով 6 ընտրատարածք: Թիվ 1 ընտրատարածքում իշխանությունը՝ Ռուբինյան Կարապետի ընտրվելու համար զանգվածաբար օգտագործում էր վարչական ռեսուրսներ: Այդ ընտրատարածքում նախապես չէին գրանցել այն թեկնածուներին, որոնք կարող էին ինչ-որ կերպ խանգարել Ռուբինյանի ընտրությանը: Վերջինիս օգտին էին աշխատում թաղային հեղինակությունները՝ բազարի կյաժի եղբոր՝ Վաչոյի գլխավորությամբ: Այս ընտրատարածքում եղան լցոնումներ և առաջին անգամ կիրառվեց կարուսելը: Թիվ 2-րդ ընտրատարածքի նախագահը ես էի և հետևաբար, ընտրատարածքային հանձնաժողովը, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովների մեծ մասն անվերահսկելի էին իշխանությունների կողմից: Մեր պարագայում, իշխանությունն իր խնդիրները լուծում էր բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Ի սկզբանե, պայքարից դուրս մղվեց Սուրեն Զոլյանը: Մինչև այժմ աչքիս առաջ է միջին տարիքի մի տղամարդ, ով գրկած՝ Բելինսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս էր բերել 109 տարեկան տատիին, դրա դիմաց ստանալով մի քանի կիլոգրամ բրինձ և մի քանի խոստում: Այդ ընտրատարածքում, իրենց խայտառակ կեցվացքով, հատկապես աչքի ընկան ԺԷԿ-ի Հրաչը, հին կռուգի Ռոստոմը և ռուս գործիչ՝ Միհրանյան Անդրանիկի եղբայր Կիտայը: Թիվ 3-րդ ընտրատատարածքն Աշոտ Նավասարդյանինն էր: Նավասարդյանի ընտրարշավը ղեկավարում էր Մարգարյան Անդրանիկը, իսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր Բեժանյան Նուրիսան: Նավասարդյանի թիմն ի սկզբանե պայքարից դուրս մղեց այդ տարածքում մեծ հեղինակություն վայելող, հայտնի իրավաբան Ստեփան Ծաղիկյանին, ում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «չորով» չգրանցեց որպես պատգամավորության թեկնածու: Անգամ մնալով առանց լուրջ մրցակիցների, Աշոտ Նավասարդյանի թիմը, այնուամենայնիվ, օգտագործեց վարչական ռեսուրս: Արձանագրվեցին նաև լցոնումների դեպքեր: Թիվ 4 ընտրատարածքում այդ օրերին ամեն ինչ կար: Ե՛վ դանակահարություն, և՛ ընտրակեղծարարություն, և՛ աննախադեպ չափի լցոնումներ, և՛ վարչական ռեսուրսի օգտագործում, և՛ թաղային հեղինակությունների ներգրավվում, մի խոսքով՝ ԱՄԵՆ ԻՆՉ: Ես երբեք չեմ մոռանա դանակահարված դաշնակցական Յուրային (հեռացվեց վերջինիս փայծախը, այնուհետև նա մահացավ), Համլետին: Դա մոռանալ չի լինի: Այդ ընտրատարածքի իշխանական թեկնածուն Կարամելի Հարութն էր: 5-րդ ընտրատարածքում ևս ծեծ ու ջարդ էր և ընտրակեղծարարություն: Այս ընտրատարածքի իշխանական թեկնածուն Բաղդասարյան Արթուրն էր: Այդ ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու չգրանցեցին հեղինակություն համարվող՝ գող Սքեյի քրոջ որդի Աշոտին, ով ընտրվելու մեծ շանս ուներ: Բաղդասարյան Արթուրի և նրա ընտրարշավի կազմակերպիչներից Խուրշուդյան Էդմոնի ջանքերով, որպես պատգամավորության թեկնածու, չգրանցվեցին նաև մի շարք այլ ուժեղ թեկնածուներ: Սակայն դա էլ չբավականացրեց Բաղդասարյան Արթուրի անխոչընդոտ ընտրությանը: Վերջինիս ազգական՝ պիվնոյի Գոքորը սկսեց ուժային գործողություններ իրականացնել: Այդ ընտրատարածքում եղան զանգվածային ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, աննախադեպ լցոնումներ, կարուսել, ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում: Թիվ 6-րդ ընտրատարածքը համեմատաբար հանգիստ էր: Դա պայմանավորված էր թեկնածուներով: Համենայնդեպս ինձ վրա լավ տպավորություն էր թողել իշխանական թեկնածու՝ ՀՀՇ-ի Գրիգորյան Հրաչը: Այստեղ չկար ծեծ ու ջարդ, չեմ նկատել անգամ ընտրակաշառք: Միայն վարչական ռեսուրսի օգտագործում: Ավելին, կար ուժեղ ընդդիմադիր թեկնածու Համլետ Հակոբյանը՝ Չարլին (Աստված հոգին լուսավորի): Մի խոսքով, այս ընտրատարածքում երկրորդ փուլ եղավ և, ի վերջո, հաղթեց Գրիգորյան Հրաչը: Պարզ է, որ ամեն ինչ չեմ պատմել: Աստիճանաբար պատմում եմ: Այսպիսին էր 1995թ. հուլիսի 5-ը: Այդ օրն աննախադեպ ընտրակեղծարարության, ծեծ ու ջարդի, ահաբեկումների, լցոնումների արդյունքում ունեցանք Սահմանադրություն: Կրկնում եմ, այս ամենն ասում եմ, որպես ականատես, վկա և կեղծիքների դեմ պայքարող անմիջական մասնակից: Ի դեպ, այդ օրերին կեղծիքների դեմ էին ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը: Շնորհակալություն նրանց: Հ. Գ. Հա, մոռացա: Թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը դեմ էին քվեարկել ՀՀ Սահմանադրության նախագծին: Փաստաթղթերը կնքեցի և ուղարկեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մի քանի օր անց պարզվեց, որ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը: Հ. Գ. Ամեն տարի սրա մասին եմ գրում: Չեմ հոգնելու»: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18