ԱՄՆ-ում տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը
ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում, որը գտնվում է Վաշինգթոնից ոչ հեռու, բողոքի ակցիայի մասնակիցները վնասել, ապա տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը: Արձանը վեր էր խոյանում Փոքրիկ Իտալիա շրջանում: Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում տոնում են անկախության օրը: Երբ քաղաքում սկսվել է տոնական հրավառություն, հավաքվածներն արձանը նետել են քաղաքային նավահանգիստ: Վաշինգթոնում ևս տոնական արարողություններն առանց միջադեպերի չեն ընթացել: Թրամփի ելույթի ժամանակ ցուցարարներն այրել են ամերիկյան դրոշը, հետո ուղղություն վերցրել այն հրապարակ, որտեղ անց է կացվել հրավառությունը: Հիշեցնենք՝ անկարգություններն ԱՄՆ-ում շարունակվոմ են մայիսի 25-ից, երբ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանի գործողությունների հետևանքով մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Նախ, երկրում ծայր առան անկարգություններն ու կողոպուտը, հետո բողոքի ցույցերն ուղղվեցին ընդդեմ ոստիկանության, ռասիզմի ու խտրականության, որոնք ուղեկցվեցին պատմական հուշարձանների հանդեպ «պատերազմով»:
|
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18