Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ռուսաստանը թե՛ իր ներսում, թե՛ դրսում տարածում է հակաժողովրդավարություն». Դանիել Իոաննիսյան

584
Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 23:20
«Ռուսաստանը թե՛ իր ներսում, թե՛ դրսում տարածում է հակաժողովրդավարություն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես էլ եմ գործակալ, բայց՝ ժողովրդավարական արժեքների։

Ցանկացած երկրի ազդեցության գործակալ առաջ է մղում այդ երկրների շահերը, իսկ իմ համար առաջնային են Հայաստանի շահերը։

Բայց երբ խոսում ենք ժողովրդավարական արժեքներից, չենք կարող չնկատել, որ Ռուսաստանը թե՛ իր ներսում, թե՛ դրսում տարածում է հակաժողովրդավարություն։

Արդյունքում՝ գործնականում Ռուսաստանի ազդեցության գործակալները աշխարհում և Հայաստանում տարածում են հակաժողովրդավարական արժեքներ»: