«Պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում»․ ՀԿ-ների հայտարարությունը
Մի քանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ հուլիսի 3-ին, ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։ Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։ չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը,
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Երևանի մամուլի ակումբ Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Ինֆորմացիայի ազատության կենտրոն Բազմակողմանի տեղեկատվության իստիտուտ - Հայաստան Հանրային լրագրության ակումբ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» ՀԿ Գորիսի մամուլի ակումբ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30