Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

744
Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 16:25
Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն