Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

444
Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 14:10
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Իվան Հովիկի Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի դիմացի հատվածում 1-ին երթևեկելի գոտով, այնուհետև 2-րդ երթևելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց որի ժամանակ թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ին 955-ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես՝ ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը և հետընթացով անցնելով որոշոկի տարածություն՝ ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Արմինե Յուրիկի Կիրակոսյանին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս: