Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Համատիրությունների կյանքում երկու տարի է՝ բան չի փոխվել»․ Արշալույս Մղդեսյան

483
Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 17:50
«Համատիրությունների կյանքում երկու տարի է՝ բան չի փոխվել»․ Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքի տխուր վիճակը մի քանի անգամ սուր ես զգում, երբ նորածին կա տանը։ Հունից հանում է շենքի վերելակի փոքրությունը, աղբամուղից եկող գարշահոտությունը, պադյեզդի գերանհարմարությունը, մանկասայլակով իջնելիս բակի ասֆալտի, մեղմ ասած, խորդուբորդությունը, և վերջին շտրիխը՝ բակային այգու աղբանոցային վիճակը։ Ու էս հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններում ապրում ու երեխա ենք մեծացնում։

Հ.Գ. Երբ գույքահարկ եք ավելացնում՝ համայնքներն ուժեղացնելու մասին խոսելով, բնակիչներին նաև հստակ ասեք՝ 30 մլրդ ավելի գումար գանձելով, մարդիկ էլի սենց պայմաններում են ապրելո՞ւ, թե՞ մի բան փոխվելու է իրենց կյանքում։

Ի դեպ՝ համատիրությունների կյանքում երկու տարի է, ինչ բան չի փոխվել։ Խոստացել էիք փոխել, Երևանի քաղաքապետարան, ՀՀ կառավարություն»։