«Մի խնդրանք Գելափին՝ հաջորդ անգամ не мелочитесь». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես իմ համերաշխությունն եմ հայտնում Armnews և TV 5 հեռուստաընկերություններին՝ զավեշտալի պատճառաբանությամբ ոստիկանների կողմից այնտեղ ներխուժելու համար և պատրաստակամ եմ աջակցել նրանց նկատմամբ կազմված ակտերը վարչական դատարանում բողոքարկելու հարցում, քանի որ այն համոզմունքին եմ, որ այս ողջ գործընթացը ապօրինի է ( հարցը գումարը չէ, այլ նախադեպը): Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ կարգավորող մարմնի կողմից թեկուզ մեկ ամիս առաջ այլ կանոնակարգում բարձրաձայնվել է։ Իրավաբանները գիտեն՝ ինչ եմ ասում։ Սա նախերգանքն է այն բոլոր ուղղորդված, նյարդայնացնող, ընդդիմադիր լրագրողների գործունեությունը խոչընդոտող գործողությունների, որոնց մենք առաջիկայում շարունակական կերպով ականատես ենք լինելու: Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին, երբ այնքան ականջահաճո, բայց իրականության հետ կապ չունեցող երջանկաբեր լուրը թույլ չի տալիս բացել աչքերը։ Իսկ բաց աչքերով այլ բան, քան վերահաս աղետի սպասում, տգետ կառավարման արդյունքում հարյուրավոր մահեր ու հազարավոր հիվանդներ, հազարավոր գործազուրկներ, հուսալքություն, դեպրեսիա, աղքատություն չկա։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18