Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ են խուզարկել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»-ը. պարզաբանում է փաստաբանը

433
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 21:30
Ինչո՞ւ են խուզարկել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»-ը. պարզաբանում է փաստաբանը

Փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր հայտարարել էր, որ քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին:

«Դատարանը դատական պրակտիկայի համար շատ աննախադեպ որոշում է կայացրել. թույլատրել է առգրավել համակարգիչներ, փաստաթղթեր և գործի համար նշանակություն ունեցող առարկաներ: Սա իրավական աբսուրդ ա: Քննիչն ինձ արդեն հայտնել է, որ համակարգիչները կլոնավորել են և վերադարձնում են: 2016-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ ի՞նչ կապ ունեն 2018-ի, 2019-ի, 2017-ի հաշվապահական փաստաթղթերը»,- «168 ժամ»-ի եթերում ասել է Մակինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ են խուզարկել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»-ը. պարզաբանում է փաստաբանը