Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ՃՈ-ն տեղեկացնում է

488
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 20:40
ՃՈ-ն տեղեկացնում է

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու, ինչպես նաև արագ և արդյունավետ սպասարկում իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունք գրանցելու և տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով անհրաժեշտ է Ձեր դիմումներն առցանց ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստով: