«Հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը». «5-րդ ալիքի» տնօրեն
«5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք, ցավոք, (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ ևս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ՝ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է՝ այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների, կգնանք դուրս՝ ԵԴ»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54