Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

344
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 17:50
Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վերանայման անհրաժեշտությանը։

Էրդողանն այս մասին խոսել է իր նախագահությամբ տեղի ունեցած ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը:

«Աշխատեք դրա վրա ու վերանայեք այն (կոնվենցիա)։ Եթե ժողովուրդը ցանկանա, չեղարկեք։ Եթե ժողովրդի պահանջը դրա չեղարկումն է, ուրեմն պիտի համապատասխան որոշում ընդունվի։ Ժողովուրդը ոնց կասի, թող այդպես էլ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: