Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին

339
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 15:25
Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին

Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է. «Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական և կահավորման ակտիվ աշխատանքներ»: