«Դիմել եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021-ի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills)։ Մասնավորապես, կարևորելով Արցախում «HALO Trust»-ի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվող ականզերծման աշխատանքների շարունակականությունը՝ իմ կողմից շեշտադրվել է այդ աշխատանքների նշանակությունը հակամարտության գոտում քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու առումով։ Այս աշխատանքները երաշխավորում են տասնյակ հազարավոր անձանց անվտանգությունն Արցախում։ Մասնավորապես, սկսած 2000-ից Արցախում ականազերծվել է մոտավորապես 500 ականապատ տարածք։ Այս աշխատանքները նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման առումով մեծ նշանակություն ունեն։ Հայ-ամերիկյան բարեկամությունն ապացուցել է իր ուժը՝ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու հարցում։ Ինչպես ասում էր Վիլյամ Ֆուլբրայթը, ուժեղ օրենսդրի ամենամեծ արժանիքն այն չէ, թե նա ինչ կարող է անել, այլ այն, թե նա ինչը կարող է կանխել»։ |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30