«Հայաստանն այլևս չի լինելու Ռուսաստանի ֆորպոստ և գաղութ-կայազոր». Ժիրայր Սեֆիլյան
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ Ռուսաստանի ապագա իշխանությանը և հայ ժողովրդին։ Ռուսաստանի ապագա իշխանությունը, որ շատ կարճ ժամանակ անց փոխարինելու է ներկայիս ռեժիմին, պետք է հաշտվի հետևյալ երկու փաստի հետ. 1) Ամեն բան ունի սկիզբ և վերջ։ Տվյալ դեպքում՝ ավարտվում է Հայաստանի արևելյան հատվածի նկատմամբ ավելի քան երկու հարյուր տարի առաջ հաստատված ռուսական ռազմավարական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանն այլևս չի լինելու Ռուսաստանի ֆորպոստ և գաղութ-կայազոր։ Հայ ժողովրդի համար օրախնդիր է ազգային պետականությունը ինքնիշխան կենսունակ պետության ձևով ու բովանդակությամբ կայացնելու հարցը։ Այս նպատակին հասնելու համար մենք առաջին քայլով պետք է քաղաքականության մեջ վեր կանգնենք որևէ ժողովրդի, այդ թվում՝ ռուս ժողովրդի, նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունք ունենալու պարզունակ երկընտրանքից։ Առավել ևս՝ իրավունք չունենք բաժանվել ռուսասերների և հակառուսների։ Քանի դեռ օտարն է մեր նպատակի և ճանապարհի ընտրության չափանիշը, մենք մնալու ենք բաժանված և թույլ։ Պետք է առաջնորդվենք ազգային շահերով և ըստ այդմ, ընտրենք դաշնակիցներ ու գործընկերներ։ Վստահ լինենք, որ հաջողելու ենք։ Ի տարբերություն հարյուր տարի առաջվա իրավիճակից, ներկայումս համաշխարհային և աշխարհաքաղաքական գործընթացները նպաստավոր են որպես ինքնիշխան գործոն կայանալու և մեր ազգային իղձերն իրականացնելու համար»։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18