Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս կերպ մեր իտալացի Վոլդեմարն ամոթանք տվեց ամբողջ Հայաստանին»․ Նավալնի

410
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 12:00
«Այս կերպ մեր իտալացի Վոլդեմարն ամոթանք տվեց ամբողջ Հայաստանին»․ Նավալնի

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին անդրադարձել է ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հուլիս 1-ին Соловьёв LIVE հաղորդման ժամանակ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժին։

«Մեծ հաճույքով ցույց կտամ, թե ինչպես 47 վայրկյանի ընթացքում Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար, քանի որ հեռուստատեսությամբ ինձ են ցույց տալիս։ Այս կերպ մեր իտալացի Վոլդեմարն ամոթանք տվեց ամբողջ Հայաստանին։ Չգիտեմ՝ թանկագին Վլադիմիր Ռուդոլֆովիչ, որտեղի՞ց եք վերցրել այդ տարբեր բաները, հորինել, որ ես հայերի մասին ասել եմ։ Իսկ երբ մենք խոսում ենք նացիստների մասին, Դուք ինքներդ, մի ամբողջ ֆիլմ եք նկարահանել՝ գովերգելով Մուսոլինիին»,- ասել է Նավալնին։

«Այս կերպ մեր իտալացի Վոլդեմարն ամոթանք տվեց ամբողջ Հայաստանին»․ Նավալնի