Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Եվրոխորհրդարանի շենքը թալանել են

2634
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 11:40
Եվրոխորհրդարանի շենքը թալանել են

Բրյուսելում գտնվող Եվրոխորհրդարանի շենքը թալանվել է կարանտինի ընթացքում, գրում է Politico-ն: Նշվում է, որ հանցագործները գողացել են պատգամավորներին պատկանող 50 համակարգիչ, պլանշետներ և այլ իրեր։

Կողոպուտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շենքում գրեթե մարդ չի եղել: Հանցագործները խառնել են թղթերը, դատարկել պահարանների պարունակությունը՝ թանկարժեք իրեր գտնելու համար:

Մասնավորապես, գերմանացի պատգամավոր Նիկո Զեմստրոտը, ով երկու համակարգիչ է կորցրել, ասել է, որ հիասթափված է Եվրոխորհրդարանի անվտանգության գլխավոր տնօրինության արձագանքից, որը հայտնի է որպես DG SAFE:

Զեմստրոտը հայտնել է, թե տեղեկություն ունի, որ գողերը թալանել են 40-ից 100 պատգամավորի գրասենյակ։

Եվրոխորհրդարանի շենքը թալանել են