Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարը լկստվում է Ֆեյսբուքում»․ Իվետա Տոնոյան

351
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 10:00
«Մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարը լկստվում է Ֆեյսբուքում»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար... Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշները արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է Ֆեյսբուքում... Ինչպես ասում են՝ no comment..․»։