«Գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի»․ Հրանտ Թոխատյան
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «2020թ. հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Բ. Թունյանի հրավերով տեղի ունեցավ հեռավար քննարկում քաղաքացիների 5 մարդուց բաղկացած խմբի և Հարկային օրենքում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունների ԱԺ հեղինակային խմբի, Ֆինանսների փոխնախարարի և Կադաստրի վարչության պետի միջև: Մենք՝ քաղաքացիների խումբը նախապես ուղարկել էինք մեր նկատառումները և որոշ առաջարկություններ: Քննարկմանը հրավիրված քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին օրենքի բովանդակային և օրենքի հանրային քննարկումների բացակայության մասին խնդիրներ: Մասնավորապես 1. Օրենքի ձևավորման համար պարտադիր և հիմնարար հասարակական, ժողովրդագրական, մշակութաբանական տվյալների բացակայությունը (օրենքի տրամաբանությանն անհրաժեշտ այս հարցերի որևէ վերլուծություն չի արվել), 2. Գույքահարկի օրենքի գոտիականությամբ պայմանավորված համայնքների բյուջեներին կանխատեսելիորեն անհամաչափ ազդեցությանը, 3. Օրենքում սոցիալական և մշակութային բաղադրիչի բացակայությանը, 4. Հայաստանի բնակչության տարբեր հասակական շերտերի շահերի և իրավունքների բացակայությանը, 5. Ներգաղթի և արտագաղթի վրա օրենքի հնարավոր ազդեցության հաշվարկման բացակայությանը, 6. Մշակութային կղզյակների կապիտալի պաշտպանությանն ուղղված մտահոգության բացակայությունը, 7. Գույքահարկի «շուկայական արժեք» հասկացության փիլիսոփայությանը: Վերջինս, մեր գնահատմամբ, ոչ թե ազատական տնտեսության իրավական ընթացքում ձևավորված գին/արժեք է, այլ վերջին 20 տարիներին քրեա-օլիգարխիկ երկրի տրամաբանությամբ ձևավորված արհեստական, չարդարացված գին, որն էլ որպես հաշվարկման հիմք դրվել է Գույքահարկի մասին օրենքի գնագոյացման հիմքում: Մենք գտնում ենք նաև, որ իշխանությունները պետք է ունենան Հայաստանի առանց այդ էլ շատ փոքր քաղաքային մշակութային շերտը ի դեմս այդ շերտը կրող մարդկանց և միջավայրերի պաշտպանելու քաղաքականություն: Սա շատ կարևորվում է, հատկապես նկատի ունենալով վերջին երեսուն տարիներին մասնավորապես Գյումրիում և Երևանում այդ շերտի պատմա-ճարտարապետական միջավայրի բնական և մարդածին ագրեսիվ ավերումների և այդ մշակույթը կրող մարդկանց դուրս մղումների հետևանքով առաջացած իրավիճակը: Մենք ուղղակի կորցնում ենք այդ շերտը: Վահան Արծրունի, Հրանուշ Խառատյան, Զարուհի Մուրադյան, Լևոն Չուգասզյան, Հրանտ Թոխատյան, Մարկ Գրիգորյան |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54