Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից վարույթ է ընդունվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ Աշոտ Մելոյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և փոխհատուցում տրամադրել: Նշենք, որ Մելոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, վերջինի հետ նկարահանվել է «Կարգին սերիալ»-ում: Իսկ ո՞րն է հայցի պատճառը. մայիսի 8-ին Խաժակյանն անդրադարձել էր Աշոտ Մելոյանի հետևյալ գրառմանը. «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, և անընդմեջ կարող են լեզվի տակ եղածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինեն թավշյա ապտակի»։ Խաժակյանը Մելոյանի հայտարարության վերաբերյալ գրել էր. «Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար: Ընդ որում՝ հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում, և հարուցվել քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Աշոտ Մելոյանը, որպես իր հեղինակության «փրկագին», ավագանու ընդդիմադիր անդամից դատարանի միջոցով պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30