Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.

Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետարանը «բարդակ» է սարքել. «Ժամանակ»

210
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 09:15
Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետարանը «բարդակ» է սարքել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանություն իրականացնելու մեղադրանքներվ քրեական գործերով անցած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրեթե աշխատանքի չի ներկայանում։

Քաղաքապետարանից մեզ պատմեցին, որ նա իրար հաջորդող արձակուրդներ է ձևակերպում և ամիսներով գործի չի գալիս։ Նրա լիազորություններն իրականացնում է տեղակալը, որն էլ չի փայլում իր հմտություննեով, ինչի արդյունքում քաղաքապետարանում իսկական «բարդակ» է։

Ասում են՝ Դավիթ Համբարձումյանը քաղաքապետարանն է «բարդակ» սարքել, իսկ նրա մյուս «կրիմինալ» եղբայրը քաղաքը ինչ ուզում՝ անում է՝ իրեն համարելով անպատժելի»։

Մանրամասները՝ թերթի համարում։