Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրն անտեսել է Բրիտանիայի և Հունաստանի կառավարությունների պահանջները

3247
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 00:30
Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրն անտեսել է Բրիտանիայի և Հունաստանի կառավարությունների պահանջները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը՝ Սթենլի Ջոնսոնը, ոտնահարել է Մեծ Բրիտանիայի և Հունաստանի կառավարությունների պահանջները՝ Բուլղարիայի տարածքով մեկնելով Հունաստան, հայտնում է Greek Reporter-ը: Վարչապետի հայրը Հունաստան է ժամանել երրորդ երկրի միջոցով՝ ցույց տալով, որ հնարավոր է շրջանցել սահմանափակումները, որոնք սահմանվել են Հունաստանի կառավարության կողմից: 79-ամյա Սթենլին Հունաստան է ժամանել Սոֆիայից, քանի որ Հունաստանի կառավարությունն արգելել է Մեծ Բրիտանիայի հետ ուղիղ չվերթների իրականցումը մինչև հուլիսի կեսերը: Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրը ժամանել է Աթենք՝ Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Պիլիոնի իր առանձնատուն այցելելու համար: Նա իր ճանապարհորդության մասին պատմել է Instagram-ում: