Անդրանիկի փողոցում կրակոցների գործով երկու երիտասարդ է ձերբակալվել
Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ էր ստացվել՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր էին հայտնաբերել, այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը։ Արդյունքում՝ փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվել էր նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը և սկսվել էին նրանց հայտնաբերման միջոցառումներ։ Արդյունքում՝ նույն օրը Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվել էին։ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30