Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նավալնին Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքները որակել է կեղծված

996
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 16:05
Նավալնին Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքները որակել է կեղծված

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքներն անվանել է կեղծված: Ըստ նրա՝ այդ արդյունքները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի քաղաքացիների կարծիքի հետ։ «Պուտինը պարտություն կրեց այս «քվեարկությանը»՝ դեռ մինչ այն սկսելը: Քանի որ նա հրաժարվեց անցկացնել իրական հանրաքվե բոլոր կանոնների համաձայն և դիտորդների մասնակցությամբ։ Հասկանում էր, որ կան կանոններ և ընթացակարգեր, և նա կպարտվի»,- գրել է Նավալնին իր բլոգում: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել սեպտեմբերին մասնակցել «խելացի քվեարկությանը» և «եթե իշխանությունները կրկին գողանան մարդկանց ձայները, ապա իրենք դուրս կգան փողոց»: Ըստ Նավալնիի՝ «խելացի քվեարկությունը» թույլ կտա միավորել այն մարդկան ձայները, ովքեր դեմ են իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։