Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

557
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 14:55
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ մեղադրյալների բացակայության պատճառով: Պաշտպանող կողմը պարզաբանեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները:

Նիստը նախագահող դատավորը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել սոցիալական հեռավորություն:

«Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը համավարակով պայմանավորված անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,- հայտարարեց դատավորը:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին: