Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Առաջարկում եմ ձեռքը մեկնած չպահել, կհոգնեք». Տիգրան Գրիգորյան

363
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 05:10
«Առաջարկում եմ ձեռքը մեկնած չպահել, կհոգնեք». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը այսօրվա իր ուղիղ եթերում ասել է, որ որոշները (guess who) քննադատում են իր նոր կադրերին, քանի որ խանդում են ու ուզում են իրենց տեղը լինել։ Վերջում էլ ավելացրել է, որ ձեռքը դեռ մեկնված է, ու ինքը պատրաստ է բոլորի հետ համագործակցել։

Պարոն Հարությունյան, իհարկե, լավ է, որ ակտիվորեն հետևում եք ֆեյսբուքյան գրառումներին ու մեկնաբանություններին։ Ֆիդբեքն էլ է ողջունելի: Բայց հասկացեք, որ այդ մեկնած ձեռքը ով պիտի սեղմեր, արդեն սեղմել է։ Հասկացեք նաև, որ կան մարդիկ, որոնք կնախընտրեն լինել հասարակ բանվոր, քան՝ ասոցացվեն կամ համագործակցեն ձեր կոռումպացված ու կիսագրագետ իշխանության հետ (միակ բացառությունը պատերազմական իրավիճակն է): Ուստի, առաջարկում եմ ձեռքը մեկնած չպահել, կհոգնեք»: