Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.

«Նրանց, ում նշանակենք, բայց չաշխատեն, ազատվելու են». Արայիկ Հարությունյան

208
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 13:25
«Նրանց, ում նշանակենք, բայց չաշխատեն, ազատվելու են». Արայիկ Հարությունյան

«Շատերը խանդից, շատերը չընդգրկվելով կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել արդեն նշանակված պաշտոնյաներին»,- ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ասել է, թե ովքեր չաշխատեն, չկարողանան պահպանել սահմանված կանոնները, «իրենց հետ չեն քայլելու»:

«Եթե քննադատում եք, ապա քննադատեք կատարած աշխատանքով, ոչ թե սանրվածքը, հագուստը, խոսելու ձևը: Կոնկրետ խորհրդականների ու օգնականների մասին. նախ ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ օգնել կամ խորհուրդ տալ, դա հանրային քննարկման թեմա չէ, հանգիստ եղեք: Այն մարդկանց, որոնց ընտրել եմ, ես գիտեմ՝ այդ անձինք ինչ խորհուրդ են տալու և ինչպես են ինձ օգնելու: Նշեմ, որ որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նրանք, որոնք ձևակերպված են եղել, բայց չեն աշխատել, ազատվելու են աշխատանքից: Նրանց, ում նշանակենք, բայց չաշխատեն, ազատվելու են»,- ասել է նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: