«Արժեք չունեն Վանեցյանի ու Միշիկ Մինասյանի զավեշտալի հայտարարությունները». Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ լսելով ոմանց «քաղաքական ողբը»՝ զարմանում եմ: Երկիրս բառիս բուն իմաստով «վարի տված» որոշ անհայրենիք մարդիկ այնպիսի վախճանաբանական ողբեր են հնչեցնում, որ, եթե, չիմանայինք դրանց ով լինելը, կմտածեինք, թե հաշված ժամերի ընթացքում Հայաստանը կործանվելու է, փրկության ելք այլևս չկա: Իսկ վարի տալը, ավերելը, կողոպտելն ու սպանելը, ցավոք, ոմանց կայուն և անփոփոխ ձեռագիրն է: Նրանց ամեն մի խոսքի մեջ կա ընդգծված ցինիկություն և անլրջություն: Նրանք այդպես էլ հպարտություն չունեցան՝ ընդունելու սեփական ոճրագործությունները (դեռ թուրքից էլ բան էին պահանջում) և չեն էլ անի, քանզի մնացել են բառիս բուն իմաստով անպատիժ: Նրանց ամեն մի հայտարարությունը բացահայտում է այդ մարդկանց ու շրջանակների այն ողբերգական վիճակը, որի մեջ նրանք հայտնվել են: Եվ իրենց անլուրջ քայլերով, անհեթեթ ստերով նրանք էլ ավելի են բարդացնում իրենց ողբերգական վիճակը... |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30