«Կարող են լինել երկրներ, որոնք միանգամից, մեծ քանակի պատվաստանյութ գնեն ու մյուս երկրներին այն հասնի շատ ուշ»․ նախարար
Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում է աշխարհում պատվաստանյութերի մշակման գործընթացը։ «Աշխարհում 100-ից ավելի թեկնածու-պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, որոնցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնան։ Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում, ընթացքը ցույց է տալիս, որ լինելու են մի քանի պատվաստանյութեր։ Հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը՝ ուղիղ արտադրողներն են․․․ Ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից, մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն ու մյուս երկրներին այն հասանելի լինի շատ ուշ՝ օրինակ 2021-ի սկզբին, երկրների մի խմբի հասնի դրանից ևս մեկ տարի հետո, դրա համար կարևոր է բանակցությունները վարել այսօրվանից՝ դեռ չունենալով վերջնական արտադրանքը։ Տարբեր գնահատականով մատակարարումները հասանելի կլինեն երկրներին 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին, ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնանը»,- հայտարարեց Թորոսյանը՝ հավելելով, որ բանակցությունների մասին պարբերաբար կտեղեկացնի։ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
104Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
15818.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
20318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
38917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
51717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75916.04.2024, 16:06