Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.

«Շոուի փողը վերջացավ և մի քանի օրում հարյուրավոր մարդկանց շպրտեցին դուրս»․ Կարեն Վրթանեսյան

217
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 03:15
«Շոուի փողը վերջացավ և մի քանի օրում հարյուրավոր մարդկանց շպրտեցին դուրս»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չ՞եք մոռացել, թե ինչպես համաճարակի սկզբներում մարդկանց մեկուսացնում էին ճոխ հյուրանոցներում, ինչ-որ շոուներ էին սարքում տոռծիկներով ու ծաղկեփնջերով ու Նիկոլն էլ ճոռոմ-ճոռոմ ելույթներ էր ունենում, թե աշխարհում ոչ մի տեղ այսքան ճոխ չեն մեկուսացնում, ինչպես Հայաստանում։

Հետո շոուի փողը վերջացավ և մի քանի օրում հարյուրավոր մարդկանց շպրտեցին դուրս։ Հիշո՞ւմ եք, որ դեռ չբուժված մարդուն Ծաղկաձորից բերել էին, թողել Ավանի կամրջի տակ, թե բա՝ ինքդ հասիր տուն։

Աշխարհում, այո, այդպես ճոխ ոչ մի տեղ չէին պահում։ Որովհետև այլ երկրներում կարանտինները պետք էին ոչ թե լոպազանալու և ինքնագովազդվելու, այլ վարակի տարածումը կասեցնելու համար։

Նիկոլապետությունում ամեն ինչն է այդպես։ Սիրուն դեկորացիաներ, դատարկ կարգախոսներ, բեմականացումներ (շաբաթоրյակի բեմականացում, ծառատունկի բեմականացում, համաճարակի դեմ պայքարի բեմականացում և այլն), այս ամենը՝ մի քանի լայվ անելու և հերթական «100 փաստում» ընդգրկելու համար»։